Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային ախտահարումների, այլ հիվանդությունների, օրինակ` հիպերթիրեոզի հետևանքով, կարող է ի հայտ գալ նաև առողջ մարդու մոտ` գերհոգնածության, սթրեսի, ալկոհոլի օգտագործման արդյունքում:

Նորմայում սիրտը կծկվում է ռիթմիկ հաճախականությամբ. 60-90 զարկ` մեկ րոպեում (հանգստի ժամանակ): Սրտային կծկումների կամ պուլսի հաճախականության (ՍԿՀ) փոփոխությունից կախված տարբերում են.

  •  բրադիկարդիա, որը բնորոշվում է ՍԿՀ իջեցմամբ,
  •  տախիկարդիա` ՍԿՀ ավելացմամբ,
  •  սրտային ոչ կանոնավոր ռիթմ,


Առիթմիայի տեսակները շատ են և որոշվում են սրտի աշխատանքի խանգարման մեխանիզմով:

ՇՈՂԱՑՈՂ ԱՌԻԹՄԻԱ

Սա առիթմիաների ամենատարածված տեսակն է, բնորոշվում է նախասրտերի կծկումներով` 400-ից ավելի անգամ: Կծկումներն անկանոն են, հաճախ, հիշեցնում են դող: Ռիթմը դառնում է քաոսային, և սիրտը, չդիմանալով դրան, ասես ակնթարթորեն կանգ է առնում, ապա շարունակում աշխատել: Շողացող առիթմիայի այլ անվանումն է նախասրտերի ֆիբրիլյացիա:

Այս առիթմիայի նոպայի ժամանակ զգացողությունը շատ տհաճ է. հիվանդին թվում է, որ իր սիրտը ոչ թե բաբախում է, այլ կանգ է առնում: Նոպան զուգակցվում է այլ ախտանիշներով.

  • ցավ սրտի շրջանում,
  • թուլություն և հևոց,
  • գլխապտույտ, հնարավոր է և գիտակցության կորուստ,
  • ճնշման բարձրացում:


ԱՌԻԹՄԻԱՅԻ ՆՈՊԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • առաջինը, որ պետք է անել, խուճապի չմատնվելը և շտապօգնության կանչելն է: Եթե նոպան Ձեզ մոտ է սկսվել, պետք է կանչել որևէ մեկին` մենակ չլինելու համար:
  • պետք է գործել` առաջնորդվելով առիթմիայի տեսակից:


ՏԱԽԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ.

  • Հարմար նստել կամ պառկել:
  • Խորը շնչել, ոչ երկար պահել շունչը և արտաշնչել, ասես` օդը հրելով ցած: Շնչառությունը պահելիս կարելի է լարվել, շուրթերը հավաքել գլանաձև և օդն արտաշնչել փոքր բաժիններով, սա օգնում է շողացող առիթմիայի ժամանակ:
  • Խնամքով մերսել պարանոցն` աջից, ծնոտի տակ: Այս մերսումը հակացուցված է ծերերին, քանի որ նրանց մոտ մեծ է թրոմբառաջացման ռիսկը և թրոմբի պոկվելը, որը կարող է կաթված առաջացնել:
  • Մի քանի րոպեի ընթացքում մատները միացրած սեղմել աչքերը: Սա արդյունավետ է, եթե առիթմիան կապված չէ սրտի ախտահարման հետ:
  • Եթե առիթմիան գերհոգնածության, սթրեսի հետևանք է, նստել փակ աչքերով և 5 րոպե բարձրաձայն հաշվել պուլսը, չկանգնելով ռիթմի դանդաղելու ժամանակ:
  • Դեմքն ընկղմել սառցաջրի մեջ` մի քանի վայրկյան:
  • Կարելի է ընդունել վալոկորդին կամ կորվալոլ:

 

ԲՐԱԴԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ

  •  Ծտապօգնություն կանչել:
  •  Հիվանդին պառկեցնել մեջքի վրա, գլխի տակ դնել գլանաձև փաթաթված սրբիչ, իսկ ոտքերի տակ` բարձ, այնպես, որ ոտքերը գլխից բարձր լինեն:
  •  Արձակել հագուստի կոճակներն ու հանել սեղմող հագուստը:
  •  Բացել պատուհանը կամ օդանցքը, որպեսզի թարմ օդի հոսք լինի:
  •  Կրծքավանդակի ցավի դեպքում լեզվի տակ նիտրոգլիցերինի հաբ դնել:


 ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆԿՈՐՈՒՍՏԻԺԱՄԱՆԱԿ.

  • Հիվանդին պառկեցնել մեջքին` հարթ մակերեսի վրա, գլուխը դեպի հետ դիրքով, փսխման դեպքում գլուխը կողքի թեքել:
  • Սկսել արհեստական շնչառություն իրականացնել:
  • Եթե պուլսը չի շոշափվում, կատարել սրտի անուղղակի մերսում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ